Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 567-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2020 թվականի N 567-Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՎԼԱԴԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-ին պրիմ հոդվածի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների, 37-րդ հոդվածի 1-ին պարբերության, 245-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 275-րդ, 276-րդ, 278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածների և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի պահանջներով, 2020 թվականի հուլիսի 08-ին, քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանոության ոլորտը համակարգող բաժնի կողմից Սիսիանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց համապատասխան պայմանագրի Սիսիանի համայնքի Սալվարդ բնակավայր հասցեում կատարված ինքնակամ հողազավթում հայտնաբերելու փաստով 2020 թվականի հուլիսի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  զեկուցագիրըը և կից նյութերը՝ պարզեցի. Սիսիանի համայնքի Սալվարդ բնակավայրի բնակիչ՝ Անդրանիկ Վլադիկի Ավետիսյանը /ծնվ.՝ 14.10.1984թ., նույնականացմամ քարտ՝ 007680010, տրված 18.03.2016թ. 051-ի կողմից/, առանց համապատասխան պայմանագրի, ինքնակամ՝ Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Սիսիանի համայնքին պատկանող հողամասում իրականացրել է ապօրինի արածեցում: 2020 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:30-ին, վարչական գործով նշանակված լսումին պատշաճ ծանուցված իրավախախտ Անդրանիկ Վլադիկի Ավետիսյանը ներկայացել է: Նկատի ունենալով, որ Անդրանիկ Վլադիկի Ավետիսյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված, առանց համապատասխան պայմանագրի, Սիսիանի համայնքին պատկանող հողամասում, ապօրինի հողազավթում /արածեցում/ կատարելու փաստով, Անդրանիկ Վլադիկի Ավետիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 10 /տասը/ օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 95

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner