Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Սերյոժա Սուրենի Պետրոսյանի` հողամասից կամովին հրաժարվելու մասին 2021 թվականի հուլիսի 23-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Սիսիան քաղաքի Հարավային թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող Սերյոժա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.098հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: