Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Գևորգ Ռազմիկի Հովհաննիսյանի 2019 թվականի մարտի 14-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.066հա հողամասը (ծածկ. 09-036-0027-0009) և վրան կառուցված շենք-շինությունները հասցեավորել և տրամադրել Թասիկ բնակավայր 6-րդ փողոց թիվ 12 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: