Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Հրանուշ Նորիկի Մխիթարյանի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.093հա տնամերձ հողամասը և վրան կառուցված 115.27քմ շինությունները հասցեավորել և տրամադրել Որոտնավան բնակավայր 2-րդ փողոց թիվ 7/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: