Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի թիվ 27-Ա որոշման հավելվածն ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 23-ի թիվ 6 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 02-Ն որոշման բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասով (սոցիալական պաշտպանություն) նախատեսված միջոցների հաշվին տրամադրել դրամական օգնություն Սիսիանի համայնքի ներքոհիշյալ բնակիչներին`
1) Իսկուհի Բադալյանին (նույնականացման քարտ՝ 007442510, տրված 27.11.2015թ., 061- ի կողմից) 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) Լիդա Հակոբյանին (անձնագիր՝ AN0666461, տրված 01.10.2013թ., 051- ի կողմից) 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: