Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերն ու նկատի ունենալով Արտակ Պետրոսի Հովսեփյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սիսիան քաղաքի Մելիք Թանգու գավիթ փողոցում գտնվող անշարժ գույքը՝ 0.066հա հողամասը (կադաստրային թաղամաս` 09-006-0111-ից), համաձայն հատակագծի, վերահասցեավորել և տրամադրել Սիսիան քաղաք, Սիսական փողոց, թիվ 39/6 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: