Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Վարդան Թարխանի Ավետյանի կողմից լիազորված անձ Գոռ Վարդանի Աթայանի 2021 թվականի փետրվարի 24-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Վաղատին բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0,1086հա հողամասը (ծածկ.` 09-089-0012-0012), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Վաղատին բնակավայր, 10-րդ փողոց, թիվ 14/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: