Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով հանգուցյալ Սուրեն Ծատուրի Ամիրջանյանի որդի Զավեն Սուրենի Ամիրջանյանի 2019 թվականի հուլիսի 19-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Նորավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.046հա հողամասը (ծածկ՝. 09-068-019-003) հասցեավորել և տրամադրել Նորավան բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 3 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: