Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 707-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2019 թվականի N 707-Ա

ԿԱՐԵՆ ԳՐԻՇԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ  հոդվածի 24-րդ և  26-րդ  կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-ին պրիմ հոդվածի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ  հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների,  37-րդ հոդվածի 1-ին պարբերության, 245-րդ,  249-րդ, 251-րդ, 252-րդ, 275-րդ, 276-րդ,  278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածների և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի պահանջներով, 2019 թվականի օգոստոսի 07-ին, քննության առնելով  Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի  կողմից առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի 12/1 հասցեում  կատարված  ապօրինի շինարարություն հայտնաբերելու փաստով 2019 թվականի oգոստոսի 02-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  թիվ 5  ստուգման ակտը  և կից  նյութերը՝ պարզեցի.

Սիսիան քաղաքի 2-րդ փողոց տուն 4 հասցեի բնակիչ՝ Կարեն Գրիշայի Հովհաննիսյանը /ծնվ.՝ 10.01.1989թ., անձնագիր՝ AH0212643, տրված՝ 20.06.2006թ., 051-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի 12/1 հասցեում  գտնվող սեփականության  իրավունքով  իրեն պատկանող հողամասում   իրականացրել է  ապօրինի շինարարություն:

  2019 թվականի oգոստոսի 07-ին՜ ժամը 12:00-ին,  վարչական գործով նշանակված լսումին պատշաճ ծանուցված իրավախախտ Կարեն Գրիշայի Հովհաննիսյանը չի  ներկայացել :
Նկատի ունենալով, որ Կարեն Գրիշայի Հովհաննիսյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ  նախատեսված  վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր  հանգամանքները՝ որոշում եմ 

 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ  նախատեսված,  առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Կարեն Գրիշայի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 /երկու  հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին  որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում  ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության  900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 10 /տասը/ օրվա ընթացքում: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 78

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner