Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 25-ի թիվ 291-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիանի համայնքային սեփականության գույքի օգտագործման տրամադրման մրցութային հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 10-ի թիվ 11 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ջրովի 2-րդ խմբի 0.3406հա վարելահողը (վկ.՝ N25122014-09-0017, ծածկ.՝ 09-006-0330-0001)՝ տարեկան 4087 (չորս հազար ութսունյոթ) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Հովիկ Հենրիկի Աղաջանյանին (անձն.՝ AM0557340, տրված՝ 12.12.2011թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: