Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 663-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2018 թվականի N 663-Ա

«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 4 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 107-րդ ու 186-րդ  հոդվածների 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Առողջապահության նախարարի  թիվ 857 հրամանի Սանիտարական նորմերի և կանոնների  7-րդ հոդվածի 7.1  կետը և նկատի ունենալով Սիսիանի համայնքի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման գնման  N ՍՄՍՔ- ԳՀԱՇՁԲ-18/2 և N ՍՄՍՔ- ԳՀԱՇՁԲ-18/3  պայմանագրերը՝ որոշում եմ.

1. 2018 թվականի սեպտեմբերի 24-ից ժամանակավորապես դադարեցնել  «Սիսիանի համայնքի  թիվ 1 ՆՈՒՀ» և  «Սիսիանի համայնքի  թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ների Սիսիան քաղաքի  խմբերի գործունեությունը՝ նորոգման աշխատանքներ կատարելու պատճառով:

2. ՀՈԱԿ-ների տնօրեններին՝ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված աշխատանք չիրականացնող անձանց  հարկադիր պարապուրդի մեջ գտնվելու  ժամանակահատվածում  աշխատավարձի վճարումն իրականացնել  Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 91

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner