Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 382(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2017 թվականի N 382(Ա)

«ՍՄՍՔ-ԳՀԱՊՁԲ-17/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով և Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՔ-ԳՀԱՊՁԲ-17/1» ծածկագրով գնման պատասխանատու ստորաբաժանման 2017 թվականի մայիսի 19-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ. 

1. «ՍՄՍՔ-ԳՀԱՊՁԲ-17/1» ծածկագրով կենտրոնացված կարգով գնում կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Կ. Գյանջունց - «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա. Մանուչարյան - «Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի անդամ,
3) Գ. Միրաբյան - «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի անդամ, 
4) Զ. Առուստամյան- «Սիսիանի համայնքի թիվ 1» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի անդամ,
5) Մ. Վարդանյան - «Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնտեսվար
, հանձնաժողովի անդամ: 
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Դ. Այվազյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2017 թվականի մայիսի 19-ին, ժամը 11:00-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 172

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner