Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 565-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2020 թվականի N 565-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սիսիանի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Արծրունիկ Գրիշայի Հակոբջանյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է  համարում հետևյալը. 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների Սիսիանի համայնքի, Տոլորս բնակավայր հասցեի՝ 0.22հա տնամերձ և 0.08հա, 2.21հա ,0.12հա, 0.97հա, գյուղնշանակության հողատարածքները հանդիսանում են քաղաքացի Արծրունիկ Գրիշայի  Հակոբջանյանի սեփականությունը, ինչը «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 351.986 ՀՀ դրամ, ինչը 2008-2020թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Քաղաքացի Արծրունիկ Հակոբջանյանի կողմից նշված ժամանակահատվածի համար հողի հարկն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 109.621 ՀՀ դրամի չափով: 2020 թվականի հուլիսի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Սիսիանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 2-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի  ներկայացել  քաղաքացի Արծրունիկ Հակոբջանյանը /հիմք՝ ծանուցագիր տրված 01.07.2020թ/: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Արծրունիկ Հակոբջանյանի բացակայությամբ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքին համապատասխան   սահմանված կարգով և չափով մուծել հարկեր,  տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող  պարտադիր  այլ   վճարումներ:

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: 

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ 0.075 տոկոսի չափով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինն որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

  1.Քաղաքացի Արծրունիկ Հակոբջանյանից հօգուտ Սիսիանի համայնքի բյուջե գանձել 351.986/երեք հարյուր հիսունմեկ հազար  ինը հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ, որից 242.365 ՀՀ դրամ որպես հողամասի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, 109.621 ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սիսիանի համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկամսյա ժամկետում:
  3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո   եռամսյա ժամկետում:
  4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը իրականացնում է Սիսիանի համայնքի ղեկավարը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 90

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner