Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 03(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2017 թվականի N 03(Ա)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3)-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 64(Ն) որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   14   կողմ  -   դեմ  -   ձեռնպահ

1.2017 թվականի առաջին կիսամյակում բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Խանջյան 61/10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 600քմ հողամասը (վկ. 16072014-09-0035, ծածկ.09-006-0227-0046, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
2)
Խանջյան 61/11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 600քմ հողամասը (վկ. 16072014-09-0004, ծածկ.09-006-0227-0044, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
 
3) Չարենցի 9/1 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման 150քմ հողամասը (վկ.04062012-09-0059, ծածկ.09-006-0250-0055, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 79200 (յոթանասունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, սպասարկման կետ կառուցելու նպատակով,
4) Պարույր Սևակի 23/23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 540քմ հողամասը (վկ. 03032015-09-0002, ծածկ. 09-006-0094-0223, կադաստրային արժեքը 1քմ 342 ՀՀ դրամ) 184680 (հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
5) Իսրայելյան 1/1-3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 960քմ հողամասը (վկ. 27072015-09-0003, ծածկ. 09-006-0223-0001, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 506880 (հինգ հարյուր վեց հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
6) Մելիք Թանգու 3/1-1 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման 226քմ հողամասը (վկ. 09102013-09-0023, ծածկ. 09-006-0088-0025, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 119328 (հարյուր տասնինը հազար երեք հարյուր քսանութ) ՀՀ դրամ մեկնարկային գնով, սպասարկման կետ կառուցելու նպատակով,
7) Խանջյան 3/1-1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 700քմ հողամասը (վկ. 10022016-09-0029, ծածկ. 09-006-0239-0224, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 369600 (երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
8) Սիսական 76/4 հասցեի գյուղարտադրական նշանակության 1000քմ հողամասը (վկ. 16032016-09-0016, ծածկ. 09-006-0106-0050, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 528000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով, գյուղ.արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -14

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԲԱԲԱՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.

ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա.

ԽՈՍՐՈՎՅԱՆ Գ.

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ Հ.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՍԱՖՐԱԶՅԱՆ Ս.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

ՎԱՐԴԱՆՅԱՆ Ս.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner