Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի Շաղատ և Դարբաս բնակավայրերում հրատապ աշխատանքները կազմակերպելու և կատարելու նպատակով տրամադրել համապատասխանաբար 140լ և 100 լ դիզելային վառելիք՝ ընդամենը 240լ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման ու քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժինների պետերին և բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):