Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 708-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2019 թվականի N 708-Ա

ՍԱՄՎԵԼ ՍՊԱՐՏԱԿԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինՀայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ  հոդվածի 24-րդ և  26-րդ  կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-ին պրիմ հոդվածի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ  հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների,  37-րդ հոդվածի 1-ին պարբերության, 245-րդ,  249-րդ, 251-րդ, 252-րդ, 275-րդ, 276-րդ,  278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածների և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի պահանջներով, 2019 թվականի օգոստոսի 07-ին, քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի կողմից Սիսիանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Որոտան  փողոց 1-1/1 հասցեում կատարված ապօրինի շինարարություն հայտնաբերելու փաստով 2019 թվականի oգոստոսի 02-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  թիվ 6 ստուգման ակտը  և կից  նյութերը՝ պարզեցի.

Սիսիան քաղաքի Խանջյան փողոց շենք 3ա բնակարան 6 հասցեի բնակիչ՝ Սամվել Սպարտակի Բաբայանը /ծնվ.՝ 15.05.1980թ., անձնագիր՝ AH0203654, տրված՝ 22.07.2012թ., 051-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան քաղաքի Որոտան փողոցի 1-1/1 հասցեում գտնվող սեփականության  իրավունքով Սիսիանի համայնքին պատկանող հողամասում իրականացրել է ապօրինի շինարարություն:

2019 թվականի oգոստոսի 07-ին՝ ժամը 11:00-ին, վարչական գործով նշանակված լսումին պատշաճ ծանուցված իրավախախտ Սամվել Սպարտակի Բաբայանը ներկայացել է:

Նկատի ունենալով, որ Սամվել Սպարտակի Բաբայանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 3-րդ  պարբերությամբ և նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով  նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ 

 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ  հոդվածի 1-ին մասի 3-րդ  պարբերությամբ  և նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված, առանց համապատասխան թույլտվության, Սիսիանի համայնքին պատկանող հողում, ապօրինի շինարարություն կատարելու փաստով Սամվել Սպարտակի Բաբայանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 400000 /չորս  հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին  որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում  ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության  900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 10 /տասը/ օրվա ընթացքում: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 73

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner