Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Անահիտ Սեյրանի Առաքելյանի 2018 թվականի մայիսի 21-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 310քմ հողամասը (ծած.09-070-026-011) և վրան կառուցված 108.16քմ խանութը (ծած.09-070-026-011-001) հասցեավորել և տրամադրել Շաքի բնակավայր 4-րդ փողոց թիվ 1/1 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: