Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Արամայիս Խաչատուրի Մարգարյանի 2020 թվականի սեպտեմբերի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Լծեն բնակավայրում գտնվող անշարժ գույքը (կադաստրային թաղամաս` 09-040-0003)՝ 0.025հա հողամասը, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Լծեն բնակավայր, 1-ին փողոց, թիվ 21 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: