Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Լիդա Դրաստամատի Մովսեսյանի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.1348հա տնամերձ հողամասը (ծած.09-036-024-006) և վրան կառուցված 168.42քմ շինությունները հասցեավորել և տրամադրել Թասիկ բնակավայր 1-ին փողոց թիվ 26 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: