Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 08-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիանի համայնքային սեփականության գույքի օգտագործման տրամադրման մրցութային հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 3 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ջրովի 2-րդ խմբի 0.4955հա վարելահողը (ծածկ.՝ 09-070-0161)՝ տարեկան 7433 (յոթ հազար չորս հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Հակոբ Վահանի Մանգասարյանին (նույն. քարտ՝ 002100451, տրված՝ 18.06.2015թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: