Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Մայիս Պողոսյանի հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիան քաղաքի Սիսական 41/3 հասցեում գործող Ա/Ձ Մայիս Պողոսյանի 2019 թվականի համար ներկայացրած հայտը՝ ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 15․000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: