Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 14(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2017 թվականի N 14(Ա)

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածով, 688 հոդվածի առաջին մասով ու 689 հոդվածով, նկատի ունենալով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  14  կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 82 հասցեում գտնվող «Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին օգտագործման տրամադրված անշարժ գույքից առանձնացնել 98,88քմ չօգտագործվող մակերեսով գույքը՝ համաձայն հավելվածի և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Սիսիանում բարեգործական ճաշարան ստեղծելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 


Կողմ -14

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԲԱԲԱՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.

ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա.

ԽՈՍՐՈՎՅԱՆ Գ.

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ Հ.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՍԱՖՐԱԶՅԱՆ Ս.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

ՎԱՐԴԱՆՅԱՆ Ս.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(200.70 Կբ) հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner