Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
1. Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոց թիվ 99 հասցեի, բնակավայրերի այլ բնակելի 600քմ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: