Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 07-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիանի համայնքային սեփականության գույքի օգտագործման տրամադրման մրցութային հանձնաժողովի 2020 թվականի մարտի 30-ի թիվ 3 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության անջրդի 3-րդ խմբի 0.5208հա վարելահողը (ծածկ.՝ 09-070-0122)՝ տարեկան 4688 (չորս հազար վեց հարյուր ութսունութ) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Ռուբեն Շավարշի Մանուչարյանին (անձն.՝ AM0467093, տրված՝ 13.10.2011թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: