Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 375(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2017 թվականի N 375(Ա)

ԱՐՄԱՆ ԳՐԻՇԱՅԻ ՅԱՂՄՈՒՐՅԱՆԻՆ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ 9/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) և 43 հոդվածի 1-ի մասի 3) կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 1-ին կետով և 70 հոդվածով, հիմք ընդունելով Սիսիանի  համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 24-ի թիվ 03(Ա) որոշումն ու նկատի ունենալով աճուրդի կազմակերպչի 2017 թվականի մայիսի 12-ի «Հողամասերի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին» թիվ 4(Ա) արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Սիսիանի  համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում չգտնվող Չարենցի 9/1 հասցեի 150 քմ հողամասը (վկ. 04062012-09-0059, կադ. ծածկ. 09-006-0250-0055) 99000 (իննսունինը հազար)ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Արման Գրիշայի Յաղմուրյանին (անձ. AH 0549947, տրվ. 13.03.2008թ. 051-ի կողմից) սպասարկման կետ կառուցելու նպատակով:
2. Սահմանել, որ գնորդը պարտավոր է սեփական միջոցների հաշվին կատարել հողամասի առուվաճառքի պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 124

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner