Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1-ին կետը ու նկատի ունենալով Գարիկ Հենրիկի Հովսեփյանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տերյան փողոց թիվ 26 հասցեում գտնվող 0.0600հա տնամերձ հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 52.33քմ շենքը և շինությունները ճանաչել օրինական և տնամերձ հողամասին կից Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, քաղաքաշինական նորմերին չհակասող և սերվիտուտ չառաջացնող ու քաղաքացիներ Վերժիկ Ամիրջանի Գրիգորյանի, Գոռ Հենրիկի Հովսեփյանի և Գարիկ Հենրիկի Հովսեփյանի կողմից ավել տիրապետվող 0.0272հա հողամասը ճանաչել Վերժիկ Ամիրջանի Գրիգորյանի /նույն.քարտ՝ 005068994, տրված՝ 27.05.2014թ., 051-ի կողմից/, Գոռ Հենրիկի Հովսեփյանի /անձնագիր՝ AM0532819, տրված՝ 23.11.2011թ., 051-ի կողմից/ և Գարիկ Հենրիկի Հովսեփյանի /անձնագիր` AM0408169, տրված` 05.08.2011թ. 051-ի կողմից/ համատեղ սեփականությունը՝ համաձայն հողամասի հատակագծի:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: