Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերը և նկատի ունենալով Վազգեն Մաքսիմի Գալստյանի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.0922հա տնամերձ հողամասը (կադաստրային թաղամաս` 09-023-045) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, Վաչիկ Թանգյան փողոց, թիվ 20 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: