Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 96-րդ հոդվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ա, 51-Ա որոշումներն ու նկատի ունենալով Դավիթ Մարատի Երիցյանի 2018 թվականի հուլիսի 18-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Վաղատին բնակավայրում գտնվող 80հա արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 206400 (երկու հարյուր վեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Գորիս համայնքի բնակիչ Դավիթ Մարատի Երիցյանին (անձ. AP0217322, տրված՝ 05.03.2014թ. 070-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: