Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով հանգուցյալ Սեյրան Խաչատուրի Խաչատրյանի որդի Հովսեփ Սեյրանի Խաչատրյանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Լոր բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.163հա տնամերձ հողամասը (ծածկ.՝ 09-041-001-028), հասցեավորել և տրամադրել Լոր բնակավայր, 2-րդ փողոց, թիվ 11/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: