Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ու Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշումը՝ որոշում եմ.
1.Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք այլ հողատեսքից 0.3430հա հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 09-036-0003/ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի ջրովի բազմամյա տնկարկների` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: