Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերը և նկատի ունենալով Սոնիկ Պավլիկի Խաչատրյանի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բալաք բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.288հա հողամասը (վկ.` 1059671) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Բալաք բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 2 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: