Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Արաիկ Գառնիկի Սարգսյանի 2019 թվականի մարտի 19-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Ույծ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.094հա հողամասը (ծածկ. 09-105-0036-0014) և վրան կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Ույծ բնակավայր 2-րդ փողոց թիվ 14 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: