Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով և 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Մաքսիմ Արծրունու Նավասարդյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Լուծել Սիսիանի համայնքի և Մաքսիմ Արծրունու Նավասարդյանի միջև 2007 թվականի հուլիսի 16-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրից բխող, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կարեն Դեմիրճյանի զբոսայգի, թիվ 2 հասցեում գտնվող, 1.050հա հողամասի (ծածկ.՝ 09-006-250-001) կառուցապատման իրավունքը:
2. Ներել 360511(երեք հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ վարձավճարը չվճարելու արդյունքում տարածքը չօգտագործելու պատճառով առաջացած ապառքը:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: