Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Վարդան Ռուբիկի Խոսրովյանի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Ույծ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.041հա տնամերձ հողամասը (ծածկ.՝ 09-105-0042-0014), հասցեավորել և տրամադրել Ույծ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 22 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: