Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 1 Հուլիսի 2011թ.
Լինել Հայաստանում եւ չայցելել Սյունիքի մարզ պարզապես անհնար է
Եռօրյա աշխատանքային այցով հունիսի 28-ից 30-ը Սյունիքում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Մարզում դեսպանի եւ նրա ուղեկցող պատվիրակության առաջին կանգառը Գորիսն է եղել, որտեղ եւ հանդիպել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` Տաթեւի ճոպանուղով հասել վանք: Ռուս պատվիրակաները այցելել են նաեւ Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանում, “Հին Գորիս” բնակատեղիում ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին:
Քաջարանում ռուսական պատվիրակները եղել են մարզում գտնվելու երկրորդ օրը, ուր եւ ծաղկեպսակ են դրել ռուս զոհված օդաչուների գերեզմանին: Նույն օրը այցելել են Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս: Դեսպանի գլխավորած պատվիարկության հաջորդ կանգառն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որտեղից էլ վերադառնալով Կապան, Սուրեն Խաչատրյանի նստավայրում Վյաչեսլավ Կովալենկոն հանդիպել է ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման վերջում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ:
Ստորագրվել է նաեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր:
Սյունիք այցի վերջին օրը Վյաչեսլավ Կովալենկոն պատվիրակության ուղեկցությամբ այցելեց աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը մ.թ.ա. VI հազարամյակում կառուցված “Զորաց քարեր” հնավայր-բնակատեղի: “Այն ինչ հասցրի տեսնել այս 3 օրերի ընթացքում պարզապես տպավորված եմ: Լինել Հայաստանում եւ չայցելել Սյունիքի մարզ պարզապես անհնար է”,- ասաց դեսպանն ու ուղեւորվեց մայրաքաղաք:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner