Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 1 Հուլիսի 2011թ.
Հունահայ երեխաներն այցելել են Սյունիք
Հունաստանի Աթենք քաղաքի Լեւոն եւ Սոֆի Հակոբյան վարժարանի սան Սեւակը եւս 13 աշակերտներ Հայաստանում են մոտիկից ծանոթանալու հայրենիքի պատմական, մշակութային արժեքներին: Սեւակը Հայաստանում եղել է, երբ 7 տարեկան էր, այն ժամանակ հայրենիքի մասին պատկերացումները այլ էին: Հիմա շատ ավելին գիտի Հայաստանի մասին եւ այդ ամենը` շնորհիվ դասագրեքերի: Սեւակը հիմա ուրախ է, որ հայրենիքի պատմությանն եւ անցյալին շփվում է մոտիկից: Այդ հնարավորությունը նրանց ընձեռել են միջնակարգ վարժանի տնօրինությունը, ազգային եւ շրջանային վարչությունները, ինչպես նաեւ ՀՕՄ-ը: “Հայ ազգը շատ հյուրասեր է, շատ բարի, պատմությունը շատ կարեւոր է այս երկրի համար”,- ասում է 15-ամյա Սեւակ Ոսանյանը: Աշակերտներն այցելել են Գառնի, Գեղարդ, Խոր վիրապ, եղել են մատենադարանում, մի շարք թանգարաններում: Սիսիան այցի խորհուրդը, վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Խորեն աբեղա Դողրամաջյանի տեղեկատվությամբ, այն է, որ Սիսիան եւ Հունաստանի Նեա Զմիռնի քաղաքները եղբայրական քաղաքների հուշագիր են ստորագրել դեռ 10 տարի առաջ: Աշակերտների այցը Սիսիան բարեկամական հարաբերությունների խորացմանն է միտված, տեղի երիտասարդների հետ առավել սերտ կապ հաստատելուն: Սիսիանում համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանի ուղեկցությումբ հունահայ երեխաները եղան Շաքեիի ջրվեժում, հիանաց անձեռակերտ ջրվեժի գեղեցկությամբ: “Այստեղ հայաստանցիների համար, հայ մնալը շատ հեշտ է: Դուք այստեղ ամեն օր Արարատը կտեսնեք, այս ջրերի զուլալ ձայնը կլսեք, ջերմ արեւը կվայելեք, այս աղվոր օդը կշնչեք: Բայց այս երեխաները, որ մեծանում են սփյուռքի մեջ, դժվարությամբ, բայց համոզունքով, հավատով, իրենք որպես հայ են մածանում”,- նշում է Խորեն սրբազան Դողրամաջյանը: Լինելով Հայաստանի տեսարժան եւ պատմական վայրերում` վարժարանի սաները եղան նաեւ Արցախում: Այցելեցին Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, մայրաքաղաք Ստեփանակերտ: “Կհավատամ, որ երազ պիտի մնար իրենց համար Արցախը տեսնելը, իրենց ոտքերով ամուր կանգնել այն հողի վրա, որտեղ արյուն է թափվել: Երբ կտեսնեիմ թե ինչպես են իմ աշակերտներս Գեղարդի պատերը համբուրում, ինչպես են ինձ հետ միասին Հայր մերը մրմնջում, Տեր ողորմյա երգում, սրանից մեծ պարգեւ չկա ինձ համար”,- ասում է Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության Հունաստանի թեմի առաջնորդը: Մեկ շաբաթվա ընթացքում լինել որքան հնարավոր է շատ վայրում, հայրենիքի մասին տեսնել եւ լսել որքան հնարավոր է շատ: Այս սկզբունքով առաջնորդվելով` Արցախից հետդարձի ճանապարհին հունահայ երեխաները ճոպանուղով հասան Տաթեւի վանական համալիր: “Հունահայ առաջին երեխաներն եք, որ թե ճոպանուղի նստեցիք, թե Տաթեւի վերածննդից հետո վանական համալիր այցելեցիք, շատ բախտավոր երեխաներ եք: Ես Ձեզ հիմա բարի նախանձով եմ նայում: Իրականում մեծ սրբավայր եք եկել”,- ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Զավեն աբեղա Յազիչյանը: Երեխաները կայցելեն նաեւ Սեւանա լիճ: Կվերադառնան Հունաստան` իրենց հետ տանելով հայրենիքից ստացած տպավորությունները, Հայաստանում եւ Արցախում կատարած լուսանկարները: Կգնան հայրենիքից` այստեղ երեւէ նորից լինելու հույսով:




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner